Թուրքիան առաջատար է ավելի քիչ զարգացած երկրներին օգնություն տրամադրելու եւ «խղճի ձայն» է աֆրիկյան եւ ասիական երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, Պրետորիայում Թուրքիայի դեսպանատան նոր շենքի բացման ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ մենք առաջին տեղում ենք ավելի քիչ զարգացած երկրներին օգնություն տրամադրելու հարցում: Թուրքիան նրանց 8.2 մլրդ դոլար օգնություն է տրամադրել: 10-15 տարի առաջ մենք ներկա էինք միայն որոշ տարածաշրջաններում, այժմ մենք աշխարհում թվով վերցերորդ դիվանագիտական ներկայացուցչության ցանցին ենք տիրապետում», - ասել է Էրդողանը, որի ելույթըւ հեռարձակել է Anadolu-ն:

Նա ավելացրել է, որ վերջին 16 տարվա ընթացքում հանրապետության արտասահմանյան  ներկայացուցչությունների թիվը 12-ից հասել է 41-ի:

Էրդողանի խոսքով, Թուրքիան «Աֆրիկայում եւ Ասիայում պայքարել է ընկերների իրավունքների համար», ինչպես նաեւ պաշտպանել է իր քաղաքացիների իրավունքները: «Մենք բոլորի համար դարձել ենք խղճի ձայնը», - ավելացրել է նա: