«Փեթակ» տոնավաճառի մոտ երթեւեկության հարցը լուրջ խնդիր է եղել ՃՈ-ի համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Խնդիրը փորձել ենք կարգավորել այդ տարածքում ճանապարհապարեկային ծառայության ուժերի կենտրոնացման հաշվին, սակայն հաշվի առնելով, որ ինտենսիվ տարածք է, ոչ միշտ է, որ արդյունավետ են լինում ճանապարհապարեկային ծառայության ձեռնարկած միջոցները»,- նշեց նա։
ՃՈ պետի տեղակալը հավաստում է՝ փորձելու են առավել ակտիվ լուծել այդ խնդիրը:





























