Ճանապարհապարեկային ծառայության աշխատակցի գործը շատ դժվար է, չեմ կարծում, որ կինը կարող է այդ դժվարին միանալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

«Երբ վարչական մասում թափուր հաստիքներ ունենանք, հայտարարություն կտանք եւ ինչու ոչ՝ կանանց կարելի է հրավիրել այդ հաստիքներում աշխատելու»,- նշեց նա։