Քաղաքային դատախազությունը հաստատել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրական եզրակացությունը եւ գործը դատարան է ուղարկում: Այս մասին հայտարարել է Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվայի Հարավարեւմտյան վարչական շրջանի դատախազությունը հաստատել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի նախկին տնօրենի դեմ մեղադրական եզրակացությունը»: Նա չի նշել մեղադրյալի ազգանունը, բայց խոսքը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին է՝ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ:

Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի 1 մասով («Անձի անձնական կյանքի մասին անձնական կամ ընտանեկան գաղտնիք հանդիսացող տեղեկատվության ապօրինի հավաքում կամ տարածում առանց նրա համաձայնության կամ այդ տեղեկատվության տարածում լրատվամիջոցներով»):