«Եդինայա Ռոսիա»-ի կողմից առաջարկված «Ռուսաստան մուտք գործելու եւ երկրից մեկնելու կարգի մասին օրենքի փոփոխությունները կարող են հանգեցնել բոլոր վիզային կենտրոնների փակմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկայումս Ռուսաստանում գործում են 6 ընկերություններ, որոնք VFS Global, GVCW, VMS, BLS, TLS եւ Pony Express բրենդներով ղեկավարում են վիզաների կենտրոնները: Ըստ Տյուրինայի, ոչ մեկը  չի կարողանա պատգամավորների առաջարկած պահանջներով լիազորագիր ստանալ:

«Դեսպանատներին եւ հյուպատոսարաններին ավելի հեշտ կլինի փակել վիզային կենտրոնները ՌԴ-ում, քան օրենքի նոր պահանջներին համապատասխանող կապալառուներ գտնել», —ասել է նա: