Նիկարագուայում բողոքի ակցիաների ժամանակ մահացածների թիվը հասել է 448-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Նիկարագուայի Մարդու իրավունքների ասոցիացիային:

Ավելի վաղ հաղորդվում էր 351 զոհերի մասին:

 «448 զոհ, նրանցից 31-ը՝ անչափահաս, 2.83 հազար վիրավորներ», — նշվում է ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Նիկարագուայում հակակառավարական բողոքի ակցիաները սկսվել են ապրիլից իշխանությունների առաջարկած բարեփոխումներից հետո, որը ենթադրում է սոցիալական ապահովագրության հիմնադրամներում գործատուներից եւ աշխատողներից պահումների ավելացում:

Նախագահ Դանիել Օրտեգան արդեն չեղարկել է այն, բայց զանգվածային ցույցերը չեն դադարում: Օրտեգան հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչը պահանջում է ընդդիմությունը եւ կատարվածը երկրի դեմ դավադրություն է անվանում: