Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Էմիլ Հ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Էմմանուել Մ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Սեւանի հիվանդանոցին հարակից լողափում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Էմիլ Հ.- ին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները:
Նշանակվել է ԴԲՓ:
Փաստի առթիվ Սեւանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Էմմանուել Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:





























