ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է համատեղ քայլեր մշակել առեւտրային պատերազմների պայմաններում շահերի պաշտպանության համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Արդիական հարց է շարունակում լինել արտասահմանյան գործընկերների կողմից սահմանվող առեւտրային սահմանափակումներին տարատեսակ ադեկվատ պատասխանների որոնումը։ Տրամաբանական է, որ անվտանգությանը վերաբերող հարցերը պատասխանատվության ազգային գոտում են, մենք օգտագործում ենք տնտեսական անվտանգությունը պաշտպանելու մեր իրավունքը»,–ասել է նա։

 «Պատասխան սամանափակումների կիրառման ազգային իրավասությունը ամրագրված է միջազգային իրավունքով, ԱՀԿ նորմերով։ Սակայն, կարեւոր են նաեւ կոլեկտիվ քայլերը»,–հավելել է Մեդվեդեւը։

Միաժամանակ նա շեշտել է, որ Միությունը միշտ բաց է համագործակցության համար, կազմակերպությունը ցանկանում է, որ արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները կառուցվեն փոխշահավետ win-win սկզբունքի հիման վրա։