ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ակնկալում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համաձայնագիրն արդեն այս տարի ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ բոլոր երկրներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ինչպես գիտեք՝ մենք մինչեւ տարվա վերջ պլանավորում ենք Ռուսաստանում ստեղծել այնպիսի համակարգ, որը կներառի բոլոր ցիկլերը՝ մաքսատանը ապրանքների  արձակումից մինչեւ դրանց վաճառքը մանրածախ խանութներում։ Առաջարկում եմ մաքսիմալ սեղմ ժամկետներում այդ մեխանիզմը տարածել ամբողջ Միությունում, օգուտներն ակնհայտ են՝ արդյունավետ պետական վերահսկողություն, սպառողների պաշտպանություն, բիզնեսի վարման բարենպաստ պայմաններ»,–հավելել է նա։