ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են խորհրդակցություն անցկացնել էներգետիկայի նախարարների մակարդակով գազի ընդհանուր շուկա ստեղծելու հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփմանը։
«Ես հենց նոր իմ ընկերների՝ կառավարության ներկայացուցիչների, վարչապետների հետ ստորագրեցի միջկառավարական խորհրդի որոշումն այն մասին, որ սկզբում անցկացնենք խորհրդակցություն էներգետիկայի նախարարների մակարդակով, ապա կհանդիպենք միջկառավարական խորհրդի ձեւաչափով։ Կարծում եմ՝ սա կարող է կենտրոնական մեծ թեմաներից լինել»,–ասել է նա՝ խոսելով ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու հեռանկարների մասին։
Նա հավելել է, որ երկրները դեռեւս չեն համաձայնեցրել գազի տեղափոխման սակագների հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։




























