BBC-ի լուրերի թողարկման հաղորդավար Ռեյչալ Բլենդը, որի մոտ քաղցկեղի վերջին փուլն է, իր 2-ամյա որդու՝ Ֆրեդի համար մեմուարներ է գրել, հաղորդում է The Times-ը:

For Fred («Ֆրեդի համար») անվանումով հրատարակությունում Բլենդը որդուն խորհուրդներ է տալիս երջանկության որոնման եւ կարիերայի ստեղծման հարցերում: Բացի այդ կլինը գրել է որոշ անեկդտոներ, որոնք լսել է ամուսնուց:

Լրագրողն աշխատել է BBC-ում ավելի քան 15 տարի: 2016-ի նոյեմբերին Բլենդի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին: 2018-ի սկզբին բժիշկներն ասացին, որ հիվանդությունն անբուժելի է:

Հունիսի վերջին հայտնի բրիտանացի բլոգեր Էմիլի Հեյվորդը բաժանորդներին հրաժեշտ տվեց քաղցկեղի դեմ 8 տարվա պայքարից հետո: Աղջիկն ասել էր, որ այլեւս ուժ չունի հիվանդությանը դիմակայելու համար: