Երեւանում, այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վերին Անտառային 138/3 հասցեում պայթյունի ձայն է լսվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե պայթյուն է, այլ նշված շենքի բնակչուհի՝ 43-ամյա Վարսիկ Ս.-ն փոքր գազաբալոնի վրա բադրիջան խորովելիս այրվածքներ է ստացել, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։
.jpg)
.jpg)





























