Հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդվել էր թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էին գումար, նույնականացման քարտ եւ բանկային քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, հուլիսի 27-ին, ժամը 12.00-ին, Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հուլիսի 27-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն երկու կանանցից եւս ահազանգեր ստացվեցին թիվ 27 եւ թիվ 46 երթուղիների ավտոբուսների սրահում պայուսակներից դրամապանակներ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված երկու գողությունները նույնպես կատարել է Հարություն Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:





























