Մոլդովայի կառավարությունը վաճառքի է հանել  AirMoldova պետական ավիաընկերությունը` այն գնահատելով 48 միլիոն լեու (մոտ 2,5 միլիոն եվրո) ` 300 միլիոն լեու կանոնադրական կապիտալով:

Այս մասին հաղորդում է «Newsmaker»-ը:

Ավիաընկերության հիմնական միջոցները մայիսի վերջին կազմել են 683 մլն լեու, կանոնադրական կապիտալը՝ 300 մլն լեու: Անցյալ տարին ընկերությունը 190 մլն լեու կորստով (2.73 մլրդ լեու շրջանառությամբ) ավարտեց, այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կորուստները կազմել են 150 մլն լեու: Ընկերության պարտքերը գերազանցում են 1.2 մլրդ լեուն:

Պետական գույքի գործակալությունը բացատրել է, որ AirMoldova-ի վաճառքի համար նման ցածր գինը` 48 մլն լեու, պայմանավորված է ընկերության մեծ պարտքերով:

 «Խոսքը ոչ միայն անշարժ գույքի եւ ինքնաթիռների մասին է: Մեծ պարտքեր կան», - ասել են  գործակալությունում` հավելելով, որ գնորդը ստիպված կլինի վճարել պարտքերը: