Քիշնեւ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռին կայծակը հարվածել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Միջադեպը տեղի է ունեցել Քիշնեւի օդանավակայանից դուրս գալուց 10 րոպե անց, երբ ինքնաթիռը բարձրանում էր:
«Ինքնաթիռը պատկանում է ռուսական S7 ընկերությանը: Կայծակի հարվածից ոչ ոք չի տուժել, ինքնաթիռը նույնպես: Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից, անձնակազմը որոշել է վերադառնալ Քիշնեւի օդանավակայան: Վայրէջքը հաջող է կատարվել», - հայտնել են մամուլի ծառայությունից:
Ինքնաթիռում 113 ուղեւոր է եղել, ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղեւորները վերադարձել են օդանավակայան: Թռիչքը հետաձգվել է անորոշ ժամանակով, ինքնաթիռը պետք է մանրակրկիտ ստուգվի:





























