ՌԴ Դաշնության խորհուրդը շաբաթ կայացած նիստում հավանություն է տվել օրենքին, որը ռուսաստանցիներին հնարավորություն է տալիս ընտրելու ամուսնությունը գրանցելու օրը եւ ժամը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այժմ ամուսնությունը գրանցվում է ՔԿԱԳ դիմելուց ուղիղ մեկ ամիս հետո: Սենատորների կողմից հաստատված նորմերը հնարավորություն կտան ինքնուրույն ընտրել ամուսնության ժամը եւ ամսաթիվը:
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից:
Ինչպես նախկինում նշել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը օրենքի ընդունումը թույլ կտա ավելի «գեղեցիկ ամսաթվերի» համար գրանցումներն ավելի «ազնիվ» դարձնել:





























