Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը Էյմսբերի քաղաքում թունավորման հետևանքով մահացած Դոն Սթերջեսի հուղարկավորության առաջարկներ է հրապարակել, հայտնում է Sky News-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ միջոցներ են սահմանվել, որ պաշտպանեն նրանց, որոնք կգան մահացածին վերջին հրաժեշտ տալու։ Այսպես, Սթերջեսի դին չի թույլատրվի տանել դեպի տեղի դիակիզարան։ Այն արդեն կլինի սրահում։ Բացի այդ, սգո արարողության մասնակիցներին խնդրել են հանգուցյալի դիակից հեռու մնալ։

Սթերջեսի զուգընկեր Չարլի Ռոուլին Sky News-ի հետ հարցազրույցում պատմել է, որ այժմ դեղեր է ընդունում թունավորումից ապաքինվելու համար։

Ռոուլիին և Ստերջեսին անգիտակից վիճակում գտել էին հունիսի վերջին Էյմսբերի քաղաքում, որը գտնվում է Սոլսբերիից 10 կմ հեռավորության վրա։ Սոլսբերիում թունավորվել էին ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու դուստրը՝ Յուլիան։ Բրիտանիայում ենթադրում են, որ Սկրիպալներն ու Էյմբերիից վերոհիշյալ զույգը թունավորել են նյարդապարալիզացնող «Նովիչոկ» նյութով։