Աթենքի արվարձաններում անտառային հրդեհներից զոհվածների թիվը հասել է 91-ի։ Այս մասին հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ստավրուլա Մալիրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հաղորդել էինք 88 զոհերի, ինչպես նաեւ տասնյակ անհետ կորածների մասին։
«Մայրաքաղաքի արեւելյան՝ Ատտիկա շրջանում բռնկված աղետակի հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 91-ի։ 59-ի ինքնությունը ներկայումս պարզվել է։ 25 մարդ համարվում է անհետ կորած, նրանց մասին պաշտոնապես հայտարարել են նրանց հարազատները, որոնողականա աշխատանքները շարունակվում են»,-նշել է Մալիրին։





























