Չինաստան այցի ժամանակ «սարսափելի սխալմունք» է եղել, հայտնում է The Guardian պարբերականը:

Հանթը երկրի ԱԳ նախարարի պաշտոնում առաջին պաշտոնական այցն է կատարել Չինաստան: Պեկինում բանակցությունների ժամանակ չինական կողմին իր հանդեպ դրական տրամադրելու համար նա պատմել է իր կնոջ մասին, սակայն սխալմամբ նրան «ճապոնուհի» է անվանել, այլ ոչ թե չինուհի: Այդուհանդերձ, բրիտանացի քաղաքական գործիչն արագ ընդունել է «սարսափելի» սխալը:

«Իմ կինը ճապոնուհի է. իմ կինը չինուհի է: Սա սարսափելի սխալ էր»,- ասել է Հանթը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իին:

Այնուհետեւ Հանթը կրկնել է, որ իր կինը չինուհի է, իսկ երեխաները՝ կիսով չափ չինացիներ, Չինաստանում են ազգականները՝ նրանց տատիկն ու պապիկը, հենց այս պատճառով ինքը «Չինաստանում ամուր ընտանեկան կապեր ունի»:

Պարբերականը նշում է, որ Չինաստանն ու Ճապոնիան դարեր շարունակ մրցակիցներ են եղել: Հարաբերությունները մի փոքր բարելավվել են վերջին շրջանում, սակայն երկրները նակինի պես սուր են վերապրում հին կոնֆլիկտները, նշված է հոդվածում: