ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս փորձել է լրագրողներին պատժել այն պատճառով, որ նրանք հարցեր են տալիս, որոնք ինքը հանդուգն է համարում, իսկ նրանց պահվածքը՝ ոչ հարգալից, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի մի քանի ներկայիս եւ նախկին պաշտոնյաների:
Թրամփն իր նախագահության տարբեր պահերի զայրացել է օգնականների վրա այն պատճառով, ինչը նա լրագրողների շարքում անհարգալից է համարում, ինչպես նաեւ հանդուգն հարցերի պատճառով: Թրամփը նաեւ խնդրել է նրանց դեմ պատասխան միջոցառումներ ձեռնարկել, նշում է WP-ն:
«Հարցեր բղավող այդ մարդիկ ամենավատթարն են: Ինչո՞ւ են նրանք այստեղ»,- Թրամփին մեջբերել է WP-ի աղբյուրներից՝ վարչակազմի ներկայիս պաշտոնյաներից մեկը:
Աղբյուրները հայտարարել են, որ Թրամփի ավագ օգնականները դիմադրել են նրա կարգադրությունների կատարմանը: Նրանք նախագահին համոզել են, որ լրատվամիջոցների սահմանափակման քայլերը կարող են տհաճ հետեւանքներ ունենալ եւ լրագրողների հետ Սպիտակ տան հարաբերությունները ավելի բարդացնել, որոշ պարբերականների եւ նրանց թղթակիցներին նախագահը հաճախ է ծաղրում որպես «fake news» եւ անազնիվ մարդիկ:
Չնայած դրան, Սպիտակ տունն, այնուամենայնիվ, միջոց է կիրառել CNN-ի թղթակցի դեմ:
Հուլիսի 25-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել էր, որ CNN հեռուստաալիքի լրագրող Քեյթլին Քոլինսին արգելվել է լուսաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ իրադարձություններից մեկը:
Այս քայլը ցույց է տալիս «արեւմտյան թեւում» լրագրողներին պատժելու նախագահի ցանկությունը կատարելու նոր պատարստակամությունը: Սակայն դա անմիջապես բողոքի ալիք է հարուցել բոլոր լրատվամիջոցներում, այդ թվում՝ Fox News-ում, որը Թրամփի սիրելի հեռուսատատեսային ցանցն է:
Սպիտակ տան Թղթակիցների ասոցիացիայի նախագահ Օլիվյե Նոքսը հայտարարել է, որ կազմակերպությունը կվիճարկի լրագրողների հասանելիության սահմանափակման Թրամփի հետագա ջանքերը:





























