Միջազգային OAG ընկերությունը հրապարակել է 10 ամենաշահավետ ավիաչվերթները։ Առաջին տեղը զբաղեցնում է British Airways–ի ուղիղ չվերթը Քենեդիի օդանավակայանից Լոնդոնի Հիթրու օդանավակայան, փոխանցում է «Մոյա պլանետան»։

Ընկերության շահույթն այդ ուղղությամբ կազմել է 1.04 մլրդ դոլար։ 2-րդ տեղում է Qantas Airways–ի Մելբուրն–Սիդնեյ ուղղությունը, որը ընկերությանը բերում է 855 մլն դոլար։ 3-րդ տեղում Emirates–ն է՝ Լոնդոն–Դուբայ չվերթով, որով ընկերությունում վաստակում են 819 մլն դոլար։

Ապա հաջորդում է Singapore Airlines–ի Լոնդոնի Հիթրոուից Սինգապուր՝ 710 մլն դոլարով, American Airlines–ը՝ Լոս Անջելեսից Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդանավակայան՝ 698 մլն դոլարով, United Airlines–ը՝ Սան Ֆրանցիսկոյից Նյուարկ, 688 մլն դոլարով,  Cathay Pacific Airways–ը՝ Հոնկոնգից Լոնդոնի Հիթրու օդանավակայան, 632 մլն դոլարով, Qatar Airways–ը՝ Լոնդոնի Հիթրու օդանավակայանից Դոհա, 553 մլն դոլարով, Air Canada–ն՝ Վանկուվերից Տորոնտոյի Պիրսոն օդանավակայան, 552 մլն դոլար, Singapore Airlines–ը՝ Սիդնեյից Սինգապուր, 544 մլն դոլարով։