Թուրքական օդուժը Իրաքի Մեթինայի շրջանում ռմբակոծել է քուրդ զինյալների դիրքերի ուղղությամբ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ ստացված տվյալների հիման վրա թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքի  Մեթինայի շրջանում գործողություններ է իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դիրքերի ուղղությամբ։

Նշվում է, որ գործողությունների հետեւանքով քուրդ զինյալները զոհեր են ունեցել։