Երկուշաբթի՝ հուլիսի 30-ին, ասիական բորսաներում գործարքների որոշակի պահերին ժենմինբին ազգային արժույթը (յուանի պաշտոնական անվանումը)  13 ամիսների ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է ամենացածր կետին:

2017 թվականի հունիսից առաջին անգամ ամերիկյան արժույթի համար 68400 յուան էին տալիս, որը կորցրել է իր արժեքի մոտ 0.4 տոկոսը: Ապրիլից չինական արժույթը դոլարի հանդեպ ավելի քան 7 տոկոս է կորցրել, հաղորդում է DW-ն:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ֆոնին փորձագետները զգուշացնում են Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ արժութային պատերազմի սկսվելու մասին:

Սպիտակ տան ղեկավարը Չինաստանին մեղադրում է յուանի հետ մեքենայությունների եւ տոկոսադրույքների համար: Հուլիսի 27-ին CNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը շեշտել է, որ յուանը վերջերս «ընկել է, ինչպես քարը»:

Մինչդեռ, CNBC հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Սպիտակ տունը սպառնում է ավելի բարձր սակագներ սահմանել չինական մի շարք արտադրանքների համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 մլրդ դոլար:

Այս ֆոնին, ԱՄՆ-ում նավահանգիստները, մասնավորապես, Լոս Անջելեսում եւ Լոնգ Բիչում, բեռնափոխադրումների չեղարկման եւ որպես հետեւանք, աշխատատեղերի կրճատման, պատրաստվում են կորուստների: