Սաուդյան Արաբիայում զույգը ավտոմեքենայում  համբուրվելու համար կալանավորվել է:  Metro-ն հաղորդում է, որ Snapchat-ում տեղադրված տեսանյութում տղամարդը ավտոմեքենայում  համբուրում է կնոջը: Հոլովակը վերնագրված է «Ինչպես սովորեցնել նրան վարել»:

Սակայն ավտոմեքենայում համբույրը զույգի համար խնդիրների պատճառ է դարձել: Նրանց կալանք է սպառնում: Շատ օգտատերեր վրդովվել են զույգի «անվայել» պահվածքից, սակայն եղել են նաեւ նրանց աջակցողներ:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այս տարվա հուլիսից կանանց թույլատրել են մեքենա վարել: