Հուլիսի 31-ին՝ ժամը 14:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լարտվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ N զորամասի 1 ջրատար ավտոմեքենա:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Շաղատ գյուղի բնակիչները՝ Ա. Ե.-ն  (ծնված 1996 թ), Է. Հ.-ն (ծնված 1989 թ.), Ս. Բ.-ն  (ծնված 1985 թ.), Գ. Գ.-ն  (ծնված 1981 թ.) 7 Է. Հ.-ն  (ծնված 1972 թ.) ստացել են տարբեր բնույթի այրվածքներ:

Վերջիններս տեղափոխվել են Սիսիանի ԲԿ և ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին: