Որոշվել է Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համագումարի անցկացման ամսաթիվը:
«Պեկինում ՇՀԿ անդամ-երկրների ազգային համակարգողների Խորհրդի նիստի ընթացքում միաձայն համաձայնել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկին՝ ՇՀԿ ստեղծման 10-ամյակին նվիրված հոբելյանական համագումարն անցկացնել Աստանայում՝ հունիսի 15-ին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Աստանայի համագումարը կկայանա «ՇՀԿ-ի կազմավորման օրը»:
Նշենք, որ Կազմակերպության անդամ են Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:





























