Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն լոբբինգ են արել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հրաժարականը: Intercept-ը գրում է, որ երկու երկրները նյարդայնացած էին Կատարի շրջափակումը վերացնելու Թիլերսոնի ջանքերից:
New York Times-ը գրում է, որ ԱՄԷ-ում ԱՄՆ-ի դեսպանն իմացել է Թիլերսոնի հրաժարականի մասին դեռ երեք ամիս առաջ:
ԱՄՆ-ի հետախուզական համայնքի ներկայացուցիչները եւ Պետքարտուղարության երկու նախկին պաշտոնյաները խոստովանել են, որ Թիլերսոնը միջամտել է, որպեսզի կանգնեցնի Էր Ռիադի՝ Կատարը զավթելու մասին գաղտնի ծրագիրը: Հենց աա է առանցքային դեր խաղացել Թիլերսոնի հրաժարականի հարցում, որի վրա բարկացել էին Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն:
Թիլերսոնը լինելով Exxon Mobil-ի գլխավոր տնօրենը ակտիվորեն համագործակցում էր Կատարի հետ եւ Սաուդյան թագավոր Սալմանին կոչ էր արել չհարձակել Կատարի վրա: Նա նաեւ կոչ էր արել պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսին զանգահարել Սաուդյան Արաբիայի գործընկերներին այդպիսի ներխուժման վտանգները բացատրելու համար:
ԱՄՆ-ի Ալ-Ուդեյդ օդակայանը, որը քիչ հեռու է գտնվում Կատարի մայրաքաղաք Դոհայից, կենտրոնական հրամանատարության առաջատար շտաբն է եւ մոտավորապես 10,000 ամերիկյան զորքեր է տեղավորում:
Թիլերսոնի կողմից ճնշումը ստիպեց Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանին նահանջել: Նա անհանգստացել էր, որ ներխուժումը վնաս կհասցնի Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների երկարաժամկետ հարաբերություններին:
Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգների կողմից մշակված ծրագրի համաձայն, Սաուդյան ցամաքային ուժերը պետք է անցնեին Կատարի սահմանը եւ ԱՄԷ-ի ռազմական օգնությամվբ, շրջանցելով ԱՄՆ ռազմակայանը, գրավեին Կատարի մայրաքաղաքը:





























