«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է մասնակցել Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին: Այստեղ, միաժամանակ, որոշել են հնարավոր համագործակցության հարցով բանակցել քաղաքական այլ ուժերի հետ: Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները եւ դրանց արդյունքում ստեղծված իրավիճակը,
Հիմնվելով կուսակցության անդամների եւ համակիրների կարծիքների ու ցանկությունների վրա՝ ակտիվ դերակատարություն ստանձնելու երկրի քաղաքական կյանքում, նպատակ ունենալով սեփական ներուժով նպաստելու Երեւան քաղաքի զարգացմանն ու առաջընթացին, «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց.
1. Մասնակցել Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին:
2. Հրավիրել բոլոր ակտիվ եւ մտահոգ քաղաքացիներին՝ ներկայացնելու ծրագրեր եւ առաջարկություններ, ինքնաառաջադրվել եւ մասնակցել ներկուսակցական ընտրությունների, որի արդյունքում ձեւավորել կուսակցության նախընտրական ցուցակը:
3. Սկսել բանակցություններ այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ կառույցների հետ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ»,:




























