Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր երկիրը միջուկային զենքի կարիքը չունի: Նա միաժամանակ, խուսափել է ապագայում Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերման հնարավորությունը բացառելուց:

Ահմադինեջադը կրկին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից:

Հիշեցնենք, որ Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք կարող է ստեղծել եւ ցանկանում է, որպեսզի այդ երկիրը դադարեցնի իր միջուկային ծրագիրը: