Չինաստանը չպետք է թերագնահատի ԱՄՆ նախագահի վճռականությունը, ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Լարի Քադլոուն: «Նրանք չպետք է թերագնահատեն նախագահին: Նա կոշտ կլինի», - Fox Business Network-ին տված հարցազրույցում` խոսելով Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ առեւտրի անհամաձայնությունների մասին ասել է Լարի Քադլոուն:

Նրա խոսքով, Չինաստանն ավելի շատ է մեկուսացված առեւտրային դաշտում, իսկ Վաշինգթոնը ձգտում է ԵՄ-ի եւ Մեքսիկայի հետ առեւտրային համաձայնագրերի հասնել:

«Մենք ցանկանում ենք համաձայնության գալ ԵՄ-ի հետ, այնպես որ մենք միասնական ճակատ կունենանք Չինաստանի դեմ», - ասել է նա` հավելելով, որ որոշակի առաջընթաց կա Մեքսիկայի հետ համաձայնության հասնելու ուղղությամբ: