Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունման 10-ամյակի կապակցությամբ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը 343 սենատորներից յուրաքանչյուրին բացիկ է ուղարկել եւ հիշեցրել է, որ Ցեղասպանության ճանաչումից 10 տարի անց Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը պետք է արգելվի օրենքով, գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Ուղերձում մասնավորապես, ասված է.
«Մենք ուզում ենք հիշեցնել, որ 2006թ. հոկտեմբերի 12-ին Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը:
Դրանից հետո մարդկության դեմ կատարված այդ հանցագործության զոհերի որդիներն ու թոռները, նաեւ ժխտողականության քաղաքականության դեմ պայքարող ակտիվիստները սպասում են, որ Սենատը, ի վերջո, այդ փաստաթուղթն օրակարգ կընդունի: Ֆրանսիական Սենատը չպետք է աչքերը փակի ժխտողների անպատժելիության վրա»:





























