Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը զգալի առաջընթաց են գրանցել առեւտրային բանակցություններում եւ կարող են առաջիկա ամսվա ընթացքում որոշակի համաձայնությունների մասին հայտարարել: Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Լարի Քադլոուն:
«Հուսով եմ, որ հաջորդ 30 օրվա ընթացքում կամ մոտավորապես այդ ընթացքում մենք գործարքների եւ շուկայի բացման, ինչպես նաեւ Եվրամիության հետ ներդրումների ավելացման վերաբերյալ մի շարք հայտարարություններ կանենք», - ասաց նա:





























