Իրենց հորը՝ Միխայիլ Խաչատրյանին սպանած երեք քույերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, պատմել է նրա հետ համատեղ կյանքի մասին:

Կնոջ խոսքով՝ տնային աքսորում նա 5 տարի է անցկացրել: Խաչատրյանը նրան արգելում էր հեռախոսով խոսել եւ ծեծում էր, այդ թվում դժգոհելով  տան նեղվածքից: Աղջիկներին Միխայիլը սակայն չէր ծեծում: Նա ցանկանում էր, որ Աուրելիան ամեն տարի ծննդաբերեր: Կինը սկսեց  գաղտնի պաշտպանվել, ինչը նոր ծեծերի պատճառ դարձավ:

 «Ես կարծես ստվեր լինեի, իսկ նա գոռում էր. «Պարզ է, դու չես կարող հղիանալ: Ուրեմն երեխաներն ինձանի՞ց չեն, ու՞մից են» — «ԿՊ»-ին պատմել է Դունդուկը:

Կինը նշել է, որ Խաչատրյանը ինչ-որ պատճառով որոշել էր, որ իրենց առաջին որդին իրենից չէ եւ 16-ամյա դեռահասին վռնդել տանից:

Ընկերների, ծանոթների մոտ էր ապրում: Ես օգնում էի ինչով կարող էի, գումար, սնունդ էի փոխանցում: Եղել է նաեւ, որ ձմռանը նա շքամուտքում է նստել, տաքացել: Գնալու տեղ չուներ: Ես սպասում էի, որ ամուսինս քներ, նրան տուն էի թողնում, իսկ առավոտյան նա հեռանում էր: Մի անգամ ամուսինս նկատեց եւ ծեծեց ինձ եւ նրան եւ ասաց. «Մի անգամ էլ տեսնեմ, երկուսիդ էլ կսպանեմ: Կրակում էր նրան», — բացատրել է կինը:

Աուրելիա Դունդուկի խոսքով, 3 տարի առաջ Խաչատրյանը որոշեց նաեւ նրան տանից վռնդել, որպեսզի «մեղքի տակ  չընկնի»: Հերթական անգամ նրան ծեծելով, նա ատրճանակը պահեց քունքին եւ ասաց. «Եթե ցանկանում ես ողջ մնալ, ինձ մեղքի տակ մի գցիր: Հենց հիմա գնա»:

Նա խոստացավ աղջիկներին ուսման տալ եւ մեծացնել:

Օգոստոսի 2-ի նախօրեին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը կալանավորեց 19,18 եւ 17 տարեկան քույրերին: Մինչեւ սեպտեմբերի 28-ը նրանք կալանավորված կմնան:

57-ամյա տղամարդը գտնվել էր կրծքավանդակի շրջանում եւ պարանացին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:

Հաղորդվել էր, որ նրա վրա բնակարանում են հարձակվել, հարվածներ են հասցրել դանակով, հետո տղամարդը կարողացել է դուրս գալ բնակարանից, բայց ուժեղ արյունահոսության պատճառով կորցրել է գիտակցությունը եւ շքամուտքում մահացել: