ՔԴՄ/ՔՍՄ բլոկի պահպանողական թեւը, որը միավորվել է այսպես կոչված «Միություն հանուն արժեքների» (Werteunion), կոչ է արել ՔԴՄ նախագահի պաշտոնից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականի եւ Գերմանիա միգրանտների ներթափանցման հետեւողական սահմանափակման մասին: Օգոստոսի 3-ին հրապարակված «5 թեզիսներ ուժեղ Գերմանիայի համար» փաստաթղթում նշվում է, որ ՔԴՄ-ն արդեն իսկ կարիք ունի ծրագրային եւ կադրային թարմացման, հաղորդում է DW-ն:
Միության անդամները կարծում են, որ արդեն դեկտեմբերին ՔԴՄ-ի համագումարում պետք է կուսակցության նոր ղեկավարություն ընտրել: Նրանց կարծիքով Մերկելը այլեւս չպետք է վերընտրման համար իր թեկնածությունն առաջադրի:
«Բունդեսթագի հաջորդ ընտրությունների նախապատրաստման համար պետք է համաձայնեցնել դաշնային կանցլերի կարգավորված փոխանցումը», - նշվում է փաստաթղթում:
«Միություն հանուն արժեքների» ծրագրայհին փաստաթուղթը նաեւ կոչ է անում միգրանտների ներհոսքի հետեւողական սահմանափակումը Գերմանիա:
«Փախստականների ընդունման Գերմանիայի ներուժը սպառված է: Մենք պահանջում ենք միգրացիայի զրոյական սահմանափակում եւ ապաստանի իրավունք ունեցող անձանց ձուլում», - նշվում է փաստաթղթում:
ՔԴՄ/ՔՍՄ-ի պահպանողականները կոչ են արել հետեւողականորեն հեռացնել Գերմանիայից նրանց, ովքեր ենթակա են արտաքսման: Ինչ վերաբերում է Եվրամիության երկրների առանց փաստաթղթերի քաղաքացիություն չունեցող անձանց, նրանք պետք է սահմանից հետ ուղարկվեն, կարծում է «Միություն հանուն արժեքների»-ն:





























