Չիլին դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որն արգելել է պլաստիկ տոպրակների առեւտրային օգտագործումը, հաղորդում է AFP-ն:
«Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախությամբ, այսօր մենք օրենք (պլաստիկ տոպրակների օգտագործման արգելքի մասին) ենք ընդունում», - Սանտյագոյի կենտրոնում հասարակական արարողության ժամանակ ասել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան, որից հետո «հրաժեշտի» տոպրակներ է բաժանել:
Այսպիսով, խոշոր ընկերությունները վեց ամիս ունեն, որպեսզի փուլ առ փուլ հրաժարվեն պլաստիկ տոպրակների օգտագործումից, ավելի փոքր ընկերությունները կկարողանան երկու տարվա ընթացքում այդ անել:
Արգելքի խախտման համար 370 դոլարի տուգանք է սպառնում:
«Անկասկած, մենք հսկայական քայլ ենք անում դեպի ավելի մաքուր Չիլին», - ավելացրել է Պիներան:




























