ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը միջազգային դոնորների հետ արտահերթ ընտրություններին միջազգային հանրության աջակցության հարցեր է քննարկել: Այս մասին Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Facebook-ում գրառմամբ:

«Օգոստոսի 3-ին միջազգային մի շարք դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցությունը։

Խոսեցինք ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացի, արտահերթ ընտրությունների ժամկետների, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ու տեխնիկական աջակցության մասին»,- գրել է Արարատ Միրզոյանը: