ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել է Ռուսաստանին, Չինաստանին ու մյուս երկրներին Հյուսիսային Կորեայի հանդեպ միջազգային պատժամիջոցների ցանկացած խախտման անթույլատրելիության մասին, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի նոր, վստահելի հաղորդագրություններ այն մասին, որ Ռուսաստանը խախտում է ՄԱԿ պատժամնիջոցները, թույլատրելով հյուսիսկորեական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններն ու տրամադրելով նոր թույլտվություներ հյուսիսկորեացի գաստարբայթերների համար։ Նա նշել է, որ Վաշինգթոնը «լուրջ է վերաբերում» ցանկացած խախտումների։ «Եթե այդ հաղորդագրությունները ճշգրիտ լինեն, ու մենք ունենանք բոլոր հիմքերը համարելու, որ դա հենց այդպես է, դա համարվում է պատժամիջոցների խախտում»,- հայտնել է Պոմպեոն, նշելով, որ ՄԱԿ ԱԽ-ն միաձայն քվեարկել է պատժամիջոցների օգտին։ «Ես ուզում եմ հիշեցնել բոլոր այն երկրներին, որոնք աջակցել են այդ բանաձևերը, որ սա լուրջ հարց է, ու մենք մտադիր ենք այն քննարկել Մոսկվայի հետ։ Մենք ակնկալում ենք, որ ռուսները ու բոլոր երկրները կպահպանեն ՄԱԿ Ա Խ բանաձևերը ու պատժամիջոցներ կկիրառեն Հյուսիսային Կորեայի հանդեպ»,- ասել է նա։
Պոմպեոն ասել է, որ ինքը առաջվա պես լավատեսաբար է տրամադրված նրան, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կկատարի նախագահ Դոնալդ Թրամփին տված իր խոստումը՝ ապամիջուկայնացման մասին։





























