ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը ՝ տիեզերական ԶՈՒ ստեղծման մասին, ուժեղ աջակցություն չի գտել Պենտագոնում։

AP-ի փոխանցմամբ՝ Թրամփը համարում է, որ տիեզերական ԶՈՒ-երն անհրաժեշտ են տիեզերքում Ամերիկայի տիրակալությունը ապահովելու համար։ Սակայն Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը համարում է, որ դա կավելացնի բյուրոկրատիան ու անցանկալի ծախսերը։

Պենտագոնն ընդունում է տիեզերքում անվտանգության ոլորտում ԱՄՆ շահերի պաշտպանության հարցում  իր մոտեցման վերանայման անհրաժեշտությունը, որը  քննադատությունների թիրախ է դարձել։ Սակայն պարզ չէ, արդյոք դա կբավարարի Թրամփին, որը ուզում է էլ ավելի հեռուն գնալ, ստեղծելով առանձին ռազմական տիեզերական ծառայություն։