ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ շեշտել է ԱՄՆ եւ Չինաստանի կառուցողական հարաբերությունների շարունակման կարեւորությունը:
Պետքարտուղարությունից հայտնում են, որ Պոմպեոն նշել է ընդհանուր հավատարմությունը Փհենյանի վերջնական, ամբողջական եւ հաստատված ապամիջուկայնացմանը, ինչպես նաեւ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի հետագա իրականացման կարեւորությունը:
Պոմպեոն նաեւ քննարկել է երկկողմ հարաբերությունների մյուս առաջնահերթությունները, ԱՄՆ մտահոգությունը Հարավ-Չինական ծովում Չինաստանի շարունակվող ռազմականացմամբ:





























