Ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը հարիր չեն ռազմավարական գործընկերոջը եւ անհարգալից վերաբերմունք են Թուրքիայի հանդեպ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա հայտնել է, որ կարգադրել է սառեցնել ԱՄՆ ներքին գործերի եւ արդարադատության նախարարների ակտիվները Թուրքիայում, եթե «այդպիսիք կան»:

Ավելի վաղ հաղորդվել էր որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերը նշել էր, որ վարչակազմը «ոչ մի ապացույց չի տեսել, որ Էնդրյու Բրանսոնը որեւէ սխալ բան է արել»:

Հիշեցնենք, որ Բրանսոնին մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելոու մեջ: Նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում: