Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն աջակցություն է հայնտել Հյուսիսային Կորեայի առաջնորդին անձամբ հանդիպելու գաղափարին, ինչը կօգնի լուծել միջուկային զինաթափման խնդիրը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Kyodo-ն:

Աբեի խոսքով՝ լճացումը Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերություններում այժմ շարունակվում է :

«Ես, վերջապես, պետք է հանդիպեմ Կիմ Չեն Ընի հետ, շփվեմ նրա հետ, լուծեմ միջուկային եւ հրթիռային խնդիրները»,- ասել է Աբեն:

Նա հավելել է, որ այս հանդիպումը պետք է սկիզբ դնի Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ նոր հարաբերություններին: