Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), համենայնդեպս, մինչ օրս, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային հանագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Ըստ նրա, ՀԱԿ-ն ընդամենը որոշ նկատողություններ ունի այդ արձանագրությունների առանձին դրույթների վերաբերյալ։ «Սակայն, եթե նույնիսկ նրանց դիրքորոշումը չփոխվի, դա չի նշանակում, որ այդ փաստը կարող է խանգարել արձանագրությունների ստորագրմանը։ Առավել մեծ վտանգը, որ այդ փաստաթղթերը չեն ստորագրվի, բխում է թուրքական կողմից։ Հենց Թուրքիայի խորհրդարանում հարցիւ քննարկման ժամանակ կարող են ծագել լոիրջ հակասություններ»,- կարծում է Գրիգորյանը։

Մեկնաբանելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների այն մտահոգությունը, թե մինչեւ վավերացումը արձանագրությունները փոփոխության չեն ենթարկվի, Գրիգորյանը հայտարարել է, որ քաղաքական քննարկումներում նման գործընթաց նախատեսված չէ։ Ըստ նրա, դա հնարավոր է միայն վավերացման ժամանակ, այսինքն՝ խորհրդարանը չի վավերացնում ու վերադարձնում է գործադիրին։ Պատասխանելով այն հարցին, թե հավանական է արդյո՞ք, որ Թուրքիայի խոչհրդարանը չվավերացնի այդ արձանագրությունները, քաղաքագետը նշել է, որ իրադարձությունների նման զարգացման հավանականությունը մեծ չէ, չնայած այն բանին, որ փաստաթղթերի անցկացումն ինքնին դժվար է լինելու։