Ավտոցիստեռնը պայթել է Բոլոնիայի օդանավակայանի մոտ գտնվող ավտոմայրուղու վրա՝ այլ ավտոմեքենայի հետ բախման հետեւանքով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով La Repubblica-ն:
Հրդեհը տարածվել է նաեւ այլ ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջներն ու բժիշկները: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:




























