Փհենյանը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ երկրորդ հանդիպման «լուրջ հավանականություն» կա, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Փհենյանի դիրքորոշմանը ծանոթ պաշտոնյային:

Պաշտոնյան նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ նամակների վերջին փոխանակումը դրական նշան է անվանել՝ հավելելով, որ չնայած գագաթաժողովի անցկացման օրն ու վայրը դեռ պետք է որոշել, դա տեղի կունենա «այս տարվա վերջին»:

CNN-ի աղբյուրը պնդում է, որ Փհենյանի վերջին հայտարարությունները «բանակցային մարտավարություն» էին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին Թրամփի վրա ճնշում գործադրելու համար: Հյուսիսային Կորեան հուսով է, որ Թրամփն ու Կիմը կհամաձայնեցնեն ապամիջուկային գոտիների պայմանները, որոնք ավելի բարենպաստ են Փհենյանի համար, հավելել է պաշտոնյան:

Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Կիմ Էյ Կեումը օգոստոսի 6-ին հայտարարել է, որ Սեուլը Փհենյանին խնդրել է «արագացնել ապամիջուկայինացումը», իսկ ԱՄՆ-ին «անկեղծ ջանքեր գործադրել  այն միջոցների համար, որոնք պահանջում է Հյուսիսային Կորեան»: