Իտալական Բոլոնյայի ծայրամասում ավտոմայրուղում բենզինատար մեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 1 մարդ է զոհվել, 56-ը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:

RaiNews24 հեռուստալիքի տվյալներով՝ տուժածներից 14-ի վիճակը ծանր է:

Ըստ տեղեկությունների՝ վառելիքով լի բեռնատարը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել:

Պայթյունից հետո կրակը տարածվել է նաեւ մայրուղու հարեւանությամբ գործող ավտոսրահում: Արդյունքում շուրջ 10 մեքենա է պայթել ու այրվել: