Երեւանում 74-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 6-ին ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 19/8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 74-ամյա Ջ. Ս.-ի դին: