Պենտագոնն արգելել է զինծառայողներին զգայուն օբյեկտներում կամ բարձր վտանգի որոշ գոտիներում ֆիթնես թրեկերներ օգտագործել կամ բջջային հեռախոսների այլ հավելվածներ, որոնք կարող են հայտնաբերել նրանց գտնվելու վայրը, հայտնում է The Associated Press-ը:
Աղբյուրը նշում է, որ ֆիթնես թեկերները կամ այլ էլեկտրոնային սարքերը, որոնք հաճախ կապված են բջջային հեռախոսների հավելվածների կամ սմարթ ժամացույցների հետ, որոնց վրա GPS նավիգատորներ են տեղադրված, զինծառայողների համար «նշանակալի վտանգ» են ներկայացնում, ուստի այդ հնարավորությունները որոշակի գործողությունների ժամանակ պետք է անջատվեն:
Նոր կարգի համաձայն՝ զինվորական առաջնորդները կարող են որոշել, կարող են արդյոք զինծառայողները իրենց սարքերում GPS գործառույթ օգտագործել՝ ելնելով այդ շրջանում կամ բազայում անվտանգության սպառնալիքներից:





























