ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն փողերի լվացման եւ խարդախության նպատակով դավադրության կասկածանքով ձերբակալել է Ռուսաստանի չորս քաղաքացու: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը:

Նրանցից մեկը Բոստոնում  է ձերբակալվել  եւ տեղափոխվել է Նյու Յորք, երկուսը Լոս Անջելեսում են  գտնվում, չորրորդի գտնվելու վայրը պարզվում է: