Պենտագոնը մոտ 800 մլն դոլար է հատկացրել անօդաչու սուզանավերի մշակման եւ արտադրման համար,  հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Stars & Stripes-ին:

Պորտալի տվայլներով, որը մասնագիտացած է բանակի եւ ռազմական արդյունաբերության ոլորտի նորությունների վրա, անցյալ շաբաթ Պենտագոնը ընտրել է 23 ընկերություն, որոնք պայմանագրերի հիման վրա կաշխատեն այդ գումարով՝ լուծելով անօդաչու սուզանավերի ստեղծման եւ նախագծման տարբեր խնդիրներ: Աշխատանքները պետք է ավարտվեն 2023-ի հուլիսին:

DefenseWorld.net-ի տվյալներով, սպառազինություններ արտադրող հայտնի ընկերությունների հետ պայմանագրերը, որոնց թվում են General Atomics, General Dynamics One Source, Hamilton Sundstrand (UTC Aerospace), BAE Systems եւ այլ կազմակերպություններ, ստացվել են մրցույթներիի հիման վրա: Ֆինանասավորման համար հավակնում էր 28 ընկերություն:

Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության պայմանագրերի իրականացման համար ՊՆ-ն արդեն իսկ տրամադրել է  561 մլն դոլար: Պայմանագրերի կատարումը կկատարվի փուլ առ փուլ, իրականացման դեպքում դրանց ընդհանուր արժեքը կկազմի 794 մլն դոլար: