Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը նախազգուշացրել է իսլամիստական ազդեցությամբ ընտանիքներում մեծացած երեխաների մասին: Այդպիսի երեխաները «բոլորովին փոքր աննշան ներուժ» չեն իրենցից ներկայացնում, նշվում է 2017 թվականի համար գերատեսչության վերլուծական զեկույցում: Կան ապացույցներ այդպիսի ընտանիքներից  «դեռահասների եւ երիտասարդների ավելի արագ, վաղ եւ ավելի հավանական արմատականացման մասին», հաղորդում է DW-ն:

Գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը հայտարարել է, որ իսլամանական տրամադրվածություն ունեցող շրջապատում երեխաների սոցիալիզացիան անհանգստություն է առաջացնում, հետեւաբար առաջիկա տարիներին դա մարտահրավեր է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության համար:

Քրիստոնեա-դեմոկրատական միության փորձագետ Պատրիկ Զենսբուրգը անհրաժեշտ է համարում թույլ տալ Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությանը հետեւել 14 տարեկանից ցածր երեխաներին: